ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածներից 1-ի վիճակը ծանր է
SOCIETYՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:
Մյուս տուժածների վիճակը բավարար է:
Թե որն է եղել վթարի պատճառը, այս պահին դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ վթարի հետեւանքով 5 անձ էր տուժել: Նրանցից երեքի ինքնությունը հայտնի է՝ 32-ամյա Վանուկ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



