Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին։ Պաշտոններում դեռևս նշանակումներ չեն արվել։
Independent-ի փոխանցմամբ՝ Թրամփը պահանջել էր, որպեսզի հունվարի 20-ի կեսօրի դրությամբ բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։
Դեսպանների նշանակումը երկար ժամանակ կպահանջի, որով կզբաղվի Կոնգրեսը։
Որոշ նշանակումներ, սակայն, արդեն ակնհայտ են։ ՄԱԿ-ում դեսպան կդառնա Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին, ով կփոխարինի Սամանտա Փաուերին, Չինաստանում՝ Այովային նահանգապետ Թերի Բրենստեդը, Իսրայելում՝փաստաբան Դևիդ Ֆրիդմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, հետաքրքրված է Չեխիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



