Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին։ Պաշտոններում դեռևս նշանակումներ չեն արվել։
Independent-ի փոխանցմամբ՝ Թրամփը պահանջել էր, որպեսզի հունվարի 20-ի կեսօրի դրությամբ բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։
Դեսպանների նշանակումը երկար ժամանակ կպահանջի, որով կզբաղվի Կոնգրեսը։
Որոշ նշանակումներ, սակայն, արդեն ակնհայտ են։ ՄԱԿ-ում դեսպան կդառնա Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին, ով կփոխարինի Սամանտա Փաուերին, Չինաստանում՝ Այովային նահանգապետ Թերի Բրենստեդը, Իսրայելում՝փաստաբան Դևիդ Ֆրիդմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, հետաքրքրված է Չեխիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնով։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



