Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արևմուտքը նաև Լիբիա՞ն է կորցնում

МЕЖДУНАРОДНОЕ

2011–ին գեներալ Մուամմար Քադդաֆիի ռեժիմը տապալելուց հետո Լիբիան այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստեղծված քաղաքական քաոսը: Երկիրն այս պահին ղեկավարվում է Ազգային համաձայնության կառավարության կողմից՝ ֆաիզ Սարաջի գլխավորությամբ, բայց իրականում վերահսկվում է միայն Լիբիայի հարավային հատվածը: Մնացած մասերում կամ նախկին քադդաֆիականներն են, կամ իսլամիստները, և դրանց թվում՝ ԴԱԻՇ–ը:

Չնայած Արևմուտքի օժանդակությանը՝ այստեղ այդպես էլ կարգ ու կանոն չի հաստատվում: Միակ մխիթարականը, թերևս, այն է, որ զինված ուժերի ղեկավար, գեներալ Խալիֆ Խաֆթարը նույնպես չի հակադրվում քաղաքացիական իշխանություններին, և բանակն էլ, փաստորեն, լոյալ է նրա նկատմամբ: Իրավիճակը, սակայն, շատ շուտով կարող է փոփոխվել: Ընդ որում՝ ոչ արևմտյան նախասիրությամբ:

Բանն այն է, որ թե երկրի ներսում, թե դրսում, այդ թվում՝ ապստամբների շրջանում, գեներալ Խաֆթարը դիտարկվում է որպես միակ հեղինակություն, եթե կուզեք՝ իշխանակիր, բայց նա էլ, ոգեշնչվելով սիրիական իրադարձություններով և հետևելով եգիպտական Սիսիի քաղաքականությանը, սկսել է ապավինել բացառապես ռուսական օժանդակությանը և փորձում է ռազմական ալյանս ձևավորել այդ երկրի հետ: Կատարվողին խիստ խանդով են հետևում հատկապես Լիբիայում ավանդաբար քաղաքական մեծ ազդեցություն ունեցող Ֆրանսիան, այժմ նաև՝ ԱՄՆ–ն: Իսկ դրա համար լուրջ պատճառներ կան: Անցած հինգշաբթի գեներալ Խաֆթարը Թոբրուքում անձամբ էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որ Ադմիրալ Կուզնեցով ավիակրով Սիրիայից Ռուսաստան էր վերադառնում (Ի դեպ, հետաքրքիր էր նաև հանդիպման ընտրությունը. Թոբրուքն ու Տրիպոլին Լիբիայի այն երկու առանցքային կետերն են, որոնց մեջտեղում էլ ընթանում են երկրի համար դրամատիկ իրադարձությունները՝ կռիվ, ահաբեկչություն, իշխանության համար պայքար և այլն):Չնայած փողփողող դրոշներին, հնչած հիմներին և նույնիսկ շքերթին, որով ուղեկցվեց հանդիպումը, սկզբում ամեն բան խորհրդավոր լռության մեջ էր պահվում:

Բայց երեկ արդեն հայտնի դարձավ, որ Լիբիա–ՌԴ ռազմական ալյանսը կայացած է գոնե պայմանավորվածությունների շրջանակում, ֆրանսիական «Լա Ֆիգարոն» ու ռուսական «Նեզավիսիմայա գազետան» էլ որոշ մանրամասներ հայտնեցին առաջիկա պլանների վերաբերյալ: «Լե Ֆիգարոն», այսպիսով, պնդում է, թե իրենց ունեցած հստակ տեղեկությամբ՝ ռուսները պատրաստվում են երկու ռազմական բազա տեղակայել Լիբիայում՝ Թոբրուքի և Բենգազիի շրջաններում, ինչպես նաև՝ զենք մատակարարել Խաֆթարին, հետագայում նրան դարձնելով երկրի փաստացի ղեկավարը: Ինչ վերաբերում է ռուսական մամուլին և տվյալ դեպքում՝ «Նեզավիսիմայա գազետային», այստեղ փոքր–ինչ զգուշավոր են: Այն, որ ռուսական համակրանքը գեներալի կողմն է, չեն թաքցնում, իհարկե, բայց զենքի մատակարարման առումով հասկանում են, որ չեն կարող հենց այնպես թռչել ՄԱԿ–ի էմբարգոյի վրայով: Իհարկե, եթե հաշվի առնենք անցած տարվա մայիսի վիեննական հանդիպումը, որի ընթացքում զենքի առաքման լիբիական էմբարգոն մասնակի դադարեցվեց, այն էլ միայն իսլամիստների ու ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, ակնհայտ կդառնա, որ Կրեմլը մտադիր է օգտվել հենց այս սողանքից և հայտարարել, թե իրականում ոչ թե իր քաղաքական ազդեցությունն է մեծացնում Մեծ մերձավորարևելյան խաղում, այլ հերթական ղեկավարի հերթական խնդրանքով ահաբեկչության դեմ է պայքարում ընդամենը:

Եվ այդ դեպքում ոչ ոք ոչինչ ասել չի կարող, ու կստացվի, որ Կրեմլը ճիշտ ժամանակին խաղադրույք դրեց երկրի աշխարհիկ զարգացման կողմնակից, միևնույն ժամանակ՝ համարյա բոլոր կողմերի, հանրության համար ամենաշատն ընդունելի գեներալ Խաֆթարի վրա: Ի վերջո, այս մարդուն հաջողվել է կարգուկանոն հաստատել հարավում, և եթե նավթի հիմնական արդյունահանման կենտրոն եղող սիրտն էլ իր ձեռքի տակ առնի, նաև՝ մեկ–երկու էներգետիկ պայմանագիր կնքի ռուսների հետ, աշխուժացնելով տնտեսությունը, կարելի է ասել, որ Լիբիայում նույնպես հրաժեշտ կտան Արևմուտքին: Խաղն, իհարկե, դեռ կարող է փոխվել, բայց ներկայի իրողություններն այսպիսին են:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай