Մեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին Նյու Յորքի արեւմտյան շրջանի դատախազ Ռոբերտ Քեյփերսը հայտարարել է հանցագործին Մեքսիկայից ԱՄՆ արտահանձնելու կապակցությամբ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ամենաորոնվող նարկոբարոններից Գաճաճ մականունով մեքսիկացի Հոակին Գուսմանը արտահանձնվել է Միացյալ Նահանգներ հունվարի 19-ին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի պաշտոնավարման վերջին օրը։ Նարկոբարոնը Նյու Յորք էր հասցվել ինքնաթիռով։ Ուրբաթ ավելի ուշ նա կանգնելու է Բրուքլինի դատարանի առջեւ։ Նրան ներկայացվելու է 17 մեղադրանք։
«Եթե մեղադրական դատավճիռ կայացվի, Գաճաճը կդատապարտվի ցմահ բանտարկության՝ թմրանյութերի թրաֆիկի համար նախատեսված առավելագույն պատժաչափով», – հայտարարել է դատախազ Քեյփերսը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



