Մեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին Նյու Յորքի արեւմտյան շրջանի դատախազ Ռոբերտ Քեյփերսը հայտարարել է հանցագործին Մեքսիկայից ԱՄՆ արտահանձնելու կապակցությամբ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ամենաորոնվող նարկոբարոններից Գաճաճ մականունով մեքսիկացի Հոակին Գուսմանը արտահանձնվել է Միացյալ Նահանգներ հունվարի 19-ին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի պաշտոնավարման վերջին օրը։ Նարկոբարոնը Նյու Յորք էր հասցվել ինքնաթիռով։ Ուրբաթ ավելի ուշ նա կանգնելու է Բրուքլինի դատարանի առջեւ։ Նրան ներկայացվելու է 17 մեղադրանք։
«Եթե մեղադրական դատավճիռ կայացվի, Գաճաճը կդատապարտվի ցմահ բանտարկության՝ թմրանյութերի թրաֆիկի համար նախատեսված առավելագույն պատժաչափով», – հայտարարել է դատախազ Քեյփերսը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



