Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցը»
МЕЖДУНАРОДНОЕ Հունվարի 20-ին Պեկինի նոր քաղաքագլուխ Է ընտրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Caixin գործարար հրատարակությանը:
Նշվում Է, որ Չինաստանի մայրաքաղաքի նոր ղեկավար Է դարձել Ցայ Ցին, որը մինչ այդ Պեկինի քաղաքապետի պաշտոնակատարն Էր:
Ցայ Ցիին ընտրելու որոշումն ընդունվել Է Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովում՝ տեղական օրենսդիր մարմնում կայացած քվեարկությամբ:
Ավելի վաղ Ցայ Ցին զբաղեցրել Է Անվտանգության կենտրոնական պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա Պեկինի քաղաքագլխի պաշտոնակատարն Էր 2016 թվականի հոկտեմբերի վերջից, երբ Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովն ընդունեց այն ժամանակվա քաղաքապետ Վան Անշունի պաշտոնաթողությունը:
Ավելի վաղ South China Morning Post թերթը նշել Է, որ Ցայ Ցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



