Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հունվարի 20-ին Պեկինի նոր քաղաքագլուխ Է ընտրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Caixin գործարար հրատարակությանը:
Նշվում Է, որ Չինաստանի մայրաքաղաքի նոր ղեկավար Է դարձել Ցայ Ցին, որը մինչ այդ Պեկինի քաղաքապետի պաշտոնակատարն Էր:
Ցայ Ցիին ընտրելու որոշումն ընդունվել Է Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովում՝ տեղական օրենսդիր մարմնում կայացած քվեարկությամբ:
Ավելի վաղ Ցայ Ցին զբաղեցրել Է Անվտանգության կենտրոնական պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա Պեկինի քաղաքագլխի պաշտոնակատարն Էր 2016 թվականի հոկտեմբերի վերջից, երբ Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովն ընդունեց այն ժամանակվա քաղաքապետ Վան Անշունի պաշտոնաթողությունը:
Ավելի վաղ South China Morning Post թերթը նշել Է, որ Ցայ Ցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի «մերձավոր զինակիցն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



