Ծեծի ենթարկված ազատամարտիկին զանգահարել է անձամբ Սերժ Սարգսյանը
ОБЩЕСТВО«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը:
Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու միջոցով ասել է, որ ամեն ինչ անեն առողջական վիճակը կարգավորելու եւ անվտանգության համար, որպես ազատամարտիկի անպայման ուշադրություն դարձնեն: Բայց ես չեմ պատկերացնում, եթե իրենք այդքան սրտացավ լինեին, դժվար թե մեկը համարձակվեր նման բան անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



