Ծեծի ենթարկված ազատամարտիկին զանգահարել է անձամբ Սերժ Սարգսյանը
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը:
Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու միջոցով ասել է, որ ամեն ինչ անեն առողջական վիճակը կարգավորելու եւ անվտանգության համար, որպես ազատամարտիկի անպայման ուշադրություն դարձնեն: Բայց ես չեմ պատկերացնում, եթե իրենք այդքան սրտացավ լինեին, դժվար թե մեկը համարձակվեր նման բան անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



