Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը
МЕЖДУНАРОДНОЕ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Corriere Della Sera-ն:
«Առաջարկությունն իրոք «սեղանին Է»,- պարզաբանել Է հրատարակության աղբյուրը:
Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար Է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում Է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել Է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր Է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



