Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել Է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Corriere Della Sera-ն:
«Առաջարկությունն իրոք «սեղանին Է»,- պարզաբանել Է հրատարակության աղբյուրը:
Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար Է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում Է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել Է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր Է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



