Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին, հայտնում է The Guardian–ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը վերջնական որոշում կկայացնի ընդունել թե ոչ Բրիտանիայի կառավարության բողոքարկումն առ այն, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության։
Անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ չի ունեցել ԵՄ կազմից դուրս գալու բանակցային գործընթացը սկսելու համար։ Կառավարությունը դիմել էր Գերագույն դատարանին, որպեսզի բողոքարկի որոշումը եւ սահմանի, որ կառավարության գործունեությունը չի խախտել խորհրդարանի ինքնիշխանությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



