Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Brexit–ի հարցով որոշում կկայացնի հունվարի 24-ին, հայտնում է The Guardian–ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը վերջնական որոշում կկայացնի ընդունել թե ոչ Բրիտանիայի կառավարության բողոքարկումն առ այն, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության։
Անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ չի ունեցել ԵՄ կազմից դուրս գալու բանակցային գործընթացը սկսելու համար։ Կառավարությունը դիմել էր Գերագույն դատարանին, որպեսզի բողոքարկի որոշումը եւ սահմանի, որ կառավարության գործունեությունը չի խախտել խորհրդարանի ինքնիշխանությունը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



