Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ
ОБЩЕСТВО Հունվարի 19-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ստորգետնյա երեք ցնցումներից հետո դադարեցվել Է Հռոմի մետրոյի աշխատանքը, տարհանվել են մի շարք դպրոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իտալական ԶԼՄ-ները:
Քաղաքային տրանսպորտի Atas կառավարող ընկերության հաղորդմամբ՝ մետրոյում անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական ստուգումներ: Ավելի վաղ տեղեկացվել Էր գետնուղու ուղեւորների տարհանման մասին:
Բացի այդ, Հռոմում, ինչպես նաեւ Ֆրոզինոնեի եւ Տեռնիի մարզերում ստորգետնյա ցնցումներից հետո տարհանվել են մի շարք դպրոցների սովորողներ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 18-ին Հռոմից հյուսիս-արեւելք ընկած շրջանում տեղի Է ունեցել երեք ստորգետնյա ցնցում՝ համապատասխանաբար 5,3, 5,7 եւ 5,3 մագնիտուդով: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:
Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, վնասվածքներ ու նոր փլուզումներ կան Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ավերվել Էր օգոստոսյան հարվածից:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում: Ինչպես նշում են մասնագետները, այս երկրաշարժերը կրիտակական չեն Ապենինների համար, բայց տվյալ դեպքում իրադրությունը բարդանում Է նրանով, որ տարերքը մոլեգնել Է օգոստոսին եւ հոկտեմբերին երկրաշարժերից տուժած շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



