Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ
SOCIETY Հունվարի 19-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ստորգետնյա երեք ցնցումներից հետո դադարեցվել Է Հռոմի մետրոյի աշխատանքը, տարհանվել են մի շարք դպրոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իտալական ԶԼՄ-ները:
Քաղաքային տրանսպորտի Atas կառավարող ընկերության հաղորդմամբ՝ մետրոյում անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական ստուգումներ: Ավելի վաղ տեղեկացվել Էր գետնուղու ուղեւորների տարհանման մասին:
Բացի այդ, Հռոմում, ինչպես նաեւ Ֆրոզինոնեի եւ Տեռնիի մարզերում ստորգետնյա ցնցումներից հետո տարհանվել են մի շարք դպրոցների սովորողներ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 18-ին Հռոմից հյուսիս-արեւելք ընկած շրջանում տեղի Է ունեցել երեք ստորգետնյա ցնցում՝ համապատասխանաբար 5,3, 5,7 եւ 5,3 մագնիտուդով: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:
Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, վնասվածքներ ու նոր փլուզումներ կան Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ավերվել Էր օգոստոսյան հարվածից:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում: Ինչպես նշում են մասնագետները, այս երկրաշարժերը կրիտակական չեն Ապենինների համար, բայց տվյալ դեպքում իրադրությունը բարդանում Է նրանով, որ տարերքը մոլեգնել Է օգոստոսին եւ հոկտեմբերին երկրաշարժերից տուժած շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



