Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing-ի կործանվելու հետեւանքով
ОБЩЕСТВОԱռնվազն 32 մարդ Է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից,- ճշտել են նախարարությունում:
Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող Է հասնել 40-ի:
Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ Էր իրականացնում Ստամբուլ, վթարի Է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրԷջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել Է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ Էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ: «Անատոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի Է ենթարկվել MyCargo Airlines, թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի Է նաեւ որպես ACT Airlines:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



