Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing-ի կործանվելու հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 32 մարդ Է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից,- ճշտել են նախարարությունում:
Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող Է հասնել 40-ի:
Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ Էր իրականացնում Ստամբուլ, վթարի Է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրԷջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել Է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ Էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ: «Անատոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի Է ենթարկվել MyCargo Airlines, թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի Է նաեւ որպես ACT Airlines:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



