Թրամփի դուստրը թողեց նաեւ նորաձեւության բիզնեսը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել Է, որ մտադիր Է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլեւ հագուստի եւ աքսեսուարների սեփական բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր այս մտադրությունը նա հավաստել Է Facebook-ի իր Էջում:
«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով եւ մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել Է Թրամփը:
Այս որոշումը կապված Է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն Է ստացել վարչակազմում եւ զբաղվելու Է Մերձավոր Արեւելքի հետ առեւտրական գործարքներով:
Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



