Թրամփի դուստրը թողեց նաեւ նորաձեւության բիզնեսը
SOCIETYԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել Է, որ մտադիր Է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլեւ հագուստի եւ աքսեսուարների սեփական բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր այս մտադրությունը նա հավաստել Է Facebook-ի իր Էջում:
«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով եւ մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել Է Թրամփը:
Այս որոշումը կապված Է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն Է ստացել վարչակազմում եւ զբաղվելու Է Մերձավոր Արեւելքի հետ առեւտրական գործարքներով:
Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



