Գիտնականները թվարկել են առողջ քնի պայմանները
ОБЩЕСТВОԲրիտանացի բժիշկները թվարկել են 50-ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph հրատարակությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, եւ ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, եւ գաջեթների օգտագործումից:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ եւ կապույտ լուսավորությունն ավելի լավ Է փոխարինել կարմրավունով, եւ առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:
Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տեւողությունը կազմում Է յոթ-ութ ժամ:
Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում Է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչ-որ ժամանակով վեր կենալ անկողնուց եւ դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



