Գիտնականները թվարկել են առողջ քնի պայմանները
SOCIETYԲրիտանացի բժիշկները թվարկել են 50-ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph հրատարակությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, եւ ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, եւ գաջեթների օգտագործումից:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ եւ կապույտ լուսավորությունն ավելի լավ Է փոխարինել կարմրավունով, եւ առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:
Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տեւողությունը կազմում Է յոթ-ութ ժամ:
Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում Է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչ-որ ժամանակով վեր կենալ անկողնուց եւ դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



