Ռուսաստանի հետ կարելի Է խոսել միայն ուժի դիրքերից. Ջոն Մաքքեյն
МЕЖДУНАРОДНОЕ Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի Է իր հակառուսական հայտարարություններով, չի հավատում Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների վերաբեռնմանը եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը տված հարցազրույցում, որից հունվարի 12-ին քաղվածքներ են հրապարակվել նրա ռուսալեզու կայքում:
«Ես տեսել եմ երեք նախագահների՝ Բուշին, Քլինթոնին եւ Օբամային, որոնք հավատում Էին, որ իրենք կարող են նոր փոխհարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել Է Մաքքեյնը: Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կառուցման միակ հնարավորությունը նա տեսնում Է «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադառնալու»՝ «ուժի միջոցով խաղաղության հասնելու» մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



