Ռուսաստանի հետ կարելի Է խոսել միայն ուժի դիրքերից. Ջոն Մաքքեյն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի Է իր հակառուսական հայտարարություններով, չի հավատում Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների վերաբեռնմանը եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը տված հարցազրույցում, որից հունվարի 12-ին քաղվածքներ են հրապարակվել նրա ռուսալեզու կայքում:
«Ես տեսել եմ երեք նախագահների՝ Բուշին, Քլինթոնին եւ Օբամային, որոնք հավատում Էին, որ իրենք կարող են նոր փոխհարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել Է Մաքքեյնը: Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կառուցման միակ հնարավորությունը նա տեսնում Է «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադառնալու»՝ «ուժի միջոցով խաղաղության հասնելու» մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



