Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համաձայնագրի
ОБЩЕСТВОԵվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն հունվարի 12-ին հավանություն Է տվել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Վեհաժողովի եւ Եվրամիության խորհրդի միջեւ համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, կողմ են քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամներ, դեմ՝ երկուսը:
Դեկտեմբերի սկզբին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածության Էին հասել այն բանի շուրջ, որ ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար Վրաստանի քաղաքացիների այցագրային սաահմանափակումների չեղարկման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա Եվրամիությանը կասեցնել անայցագիր ռեժիմը դրա խախտումների դեպքում:
ԵԽ-ի քաղաքացիական ազատությունների կոմիտեի կողմից Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի ԵՄ-ի անցմանը հավանությունից հետո այդ որոշումը պետք Է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Սպասվում Է, որ դա նույնպես տեղի կունենա հունվարին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



