Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համաձայնագրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն հունվարի 12-ին հավանություն Է տվել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Վեհաժողովի եւ Եվրամիության խորհրդի միջեւ համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, կողմ են քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամներ, դեմ՝ երկուսը:
Դեկտեմբերի սկզբին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածության Էին հասել այն բանի շուրջ, որ ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար Վրաստանի քաղաքացիների այցագրային սաահմանափակումների չեղարկման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա Եվրամիությանը կասեցնել անայցագիր ռեժիմը դրա խախտումների դեպքում:
ԵԽ-ի քաղաքացիական ազատությունների կոմիտեի կողմից Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի ԵՄ-ի անցմանը հավանությունից հետո այդ որոշումը պետք Է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Սպասվում Է, որ դա նույնպես տեղի կունենա հունվարին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



