Ջոն Քերին ժամանել է Վրաստան
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարճատեւ այցով ժամանել Է Վրաստան, նրա ինքնաթիռը տեխնիկական վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում Վրաստանի ԱԳ նախարարության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
«Զրույցի ընթացքում կողմերը նշել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար եւ անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ջոն Քերին կարեւորել Է Վրաստանի դերը տարածաշրջանում եւ հաջողություններ մաղթել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարությանը, հաղորդել Է Sputnik-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



