Ջոն Քերին ժամանել է Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարճատեւ այցով ժամանել Է Վրաստան, նրա ինքնաթիռը տեխնիկական վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում Վրաստանի ԱԳ նախարարության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
«Զրույցի ընթացքում կողմերը նշել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար եւ անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ջոն Քերին կարեւորել Է Վրաստանի դերը տարածաշրջանում եւ հաջողություններ մաղթել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարությանը, հաղորդել Է Sputnik-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



