Օբամայի հրաժեշտի թվիթն ամենաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕ Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառումն ամենաժողովրդականն Է դարձել միկրոբլոգների այդ ցանցում նրա օգտահաշվի գոյության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CNET ամերիկյան ինտերնետ-պորտալի տվյալները:
«Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու Է նույնը, ինչ եւ առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխումներ իրագործելու ոչ միայն իմ, այլեւ ձեր կարողություններին»,- հեռացող պետության ղեկավարի՝ հունվարի 11-ին հրապարակված այս գրառումը մեջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 միլիոն մարդ հավանություն Է տվել այդ գրառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



