Օբամայի հրաժեշտի թվիթն ամենաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառումն ամենաժողովրդականն Է դարձել միկրոբլոգների այդ ցանցում նրա օգտահաշվի գոյության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CNET ամերիկյան ինտերնետ-պորտալի տվյալները:
«Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու Է նույնը, ինչ եւ առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխումներ իրագործելու ոչ միայն իմ, այլեւ ձեր կարողություններին»,- հեռացող պետության ղեկավարի՝ հունվարի 11-ին հրապարակված այս գրառումը մեջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 միլիոն մարդ հավանություն Է տվել այդ գրառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



