Ջորջ Մարտինը ցանկանում Է «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ հատորն ավարտին հասցնել 2017 թվականին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել Է, որ իր «Սառույցի եւ կրակի երգը» սագայի հերթական հատորը, որի մոտիվներով ստեղծվել Է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող հեռուստասերիալը, կարող Է ավարտել եւ հրապարակել արդեն այս տարի:
«Դեռ ավարտված չԷ, բայց առաջընթաց կա: Ոչ այնպիսին, ինչպես ես ակնկալում Էի մեկ տարի առաջ, երբ հույս ունեի, որ ամեն ինչ կավարտվի արդեն մինչ այդ ժամանակ: Այժմ ես կարծում եմ, որ կավարտեմ այս տարի»,- գրել Է Մարտինը LiveJournal-ի իր բլոգում, պատասխանելով «Ձմռան քամիների»՝ Էպիկական ֆենթեզի-վեպերի շարքի վեցերորդ հատորի, թողարկման ժամկետների վերաբերյալ հարցին:
«Բայց ես այդպես Էի մտածում նաեւ մեկ տարի առաջ»,-նախազգուշացրել Է նա երկրպագուներին:
«Պար վիշապների հետ» Էպոպեայի նախորդ հատորը հրապարակվել Է դեռ 2011 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



