Ջորջ Մարտինը ցանկանում Է «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ հատորն ավարտին հասցնել 2017 թվականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել Է, որ իր «Սառույցի եւ կրակի երգը» սագայի հերթական հատորը, որի մոտիվներով ստեղծվել Է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող հեռուստասերիալը, կարող Է ավարտել եւ հրապարակել արդեն այս տարի:
«Դեռ ավարտված չԷ, բայց առաջընթաց կա: Ոչ այնպիսին, ինչպես ես ակնկալում Էի մեկ տարի առաջ, երբ հույս ունեի, որ ամեն ինչ կավարտվի արդեն մինչ այդ ժամանակ: Այժմ ես կարծում եմ, որ կավարտեմ այս տարի»,- գրել Է Մարտինը LiveJournal-ի իր բլոգում, պատասխանելով «Ձմռան քամիների»՝ Էպիկական ֆենթեզի-վեպերի շարքի վեցերորդ հատորի, թողարկման ժամկետների վերաբերյալ հարցին:
«Բայց ես այդպես Էի մտածում նաեւ մեկ տարի առաջ»,-նախազգուշացրել Է նա երկրպագուներին:
«Պար վիշապների հետ» Էպոպեայի նախորդ հատորը հրապարակվել Է դեռ 2011 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



