Աստանայում հանրահավաք Է անցկացվել չինացիների հետ ղազախ աղջիկների ամուսնությունն արգելելու պահանջով
ОБЩЕСТВОՂազախաստանի մայրաքաղաք Աստանայում հանրահավաք Է անցկացվել ղազախ աղջիկների եւ Չինաստանի քաղաքացիների միջեւ ամուսնություններն արգելելու պահանջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է kazday.kz պորտալը:
Ակցիային մասնակցել Է շուրջ 30 մարդ, նրանք հավաքվել Էին այն շենքի մոտ, որտեղ գտնվում Է չինացիների հետ ծանոթություն առաջարկող ամուսնական գործակալությունը: «Տղամարդը հողն Է պահպանում, իսկ կինը՝ ազգը»,- ազդարարում Էր ցուցապաստառներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում Էին անհապաղ քաղաքացիությունից զրկել այն աղջիկներին, ոորոնք կորոշեն ամուսնանալ Չինաստանի քաղաքացիների հետ: Բացի այդ, ակտիվիստներն առաջարկել են Ղազախստանի բնակչուհիներին կնության վերցնող չինացիներին պարտավորեցնել 50 հազար դոլար հարկ վճարել:
Ակցիայի առիթ Էր դարձել ղազախստանցի հարսնացուներ հավաքագրելու վերաբերյալ հայտարարությունը, որը հունվարի 6-ին զետեղվել Էր սոցիալական ցանցերում, հայտնել Է nur.kz. ռեսուրսը: Ընդգծվում Էր, որ ղախազ աղջիկներին կնության առնելու հավակնողները տարեկան առնվազն 90 հազար դոլար եկամուտ ունեն. նրանք Աստանա պետք Է ժամանեն փետրվարին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»



