Աստանայում հանրահավաք Է անցկացվել չինացիների հետ ղազախ աղջիկների ամուսնությունն արգելելու պահանջով
SOCIETYՂազախաստանի մայրաքաղաք Աստանայում հանրահավաք Է անցկացվել ղազախ աղջիկների եւ Չինաստանի քաղաքացիների միջեւ ամուսնություններն արգելելու պահանջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է kazday.kz պորտալը:
Ակցիային մասնակցել Է շուրջ 30 մարդ, նրանք հավաքվել Էին այն շենքի մոտ, որտեղ գտնվում Է չինացիների հետ ծանոթություն առաջարկող ամուսնական գործակալությունը: «Տղամարդը հողն Է պահպանում, իսկ կինը՝ ազգը»,- ազդարարում Էր ցուցապաստառներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում Էին անհապաղ քաղաքացիությունից զրկել այն աղջիկներին, ոորոնք կորոշեն ամուսնանալ Չինաստանի քաղաքացիների հետ: Բացի այդ, ակտիվիստներն առաջարկել են Ղազախստանի բնակչուհիներին կնության վերցնող չինացիներին պարտավորեցնել 50 հազար դոլար հարկ վճարել:
Ակցիայի առիթ Էր դարձել ղազախստանցի հարսնացուներ հավաքագրելու վերաբերյալ հայտարարությունը, որը հունվարի 6-ին զետեղվել Էր սոցիալական ցանցերում, հայտնել Է nur.kz. ռեսուրսը: Ընդգծվում Էր, որ ղախազ աղջիկներին կնության առնելու հավակնողները տարեկան առնվազն 90 հազար դոլար եկամուտ ունեն. նրանք Աստանա պետք Է ժամանեն փետրվարին:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
3
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
4
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...
5
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp



