Լեհաստան են ժամանել 300 ամերիկացի զինվորականներ
МЕЖДУНАРОДНОЕՀունվարի 11-ին մոտավորապես 300 ամերիկացի զինվորականներից բաղկացած խումբ Է ժամանել Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման՝ դաշինքի կողմից հավանության արժանացած պլանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:
Գերմանիայից մեկնած զինվորականներով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, ներկայում Լեհաստանի տարածքում Է գտնվում արդեն շուրջ 1,3 հազար զինվորական ԱՄՆ-ից:
Գործակալության տվյալներով՝ հունվարի ընթացքում կշարունակեն Լեհաստան ժամանել ՆԱՏՕ-ի օգնական ուժերը: Այդ զորքերը կանցկացնեն մի շարք զինավարժանքներ, ինչից հետո դրանք կտեղաբաշխվեն մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Մերձբալթիկայի երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



