Լեհաստան են ժամանել 300 ամերիկացի զինվորականներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 11-ին մոտավորապես 300 ամերիկացի զինվորականներից բաղկացած խումբ Է ժամանել Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման՝ դաշինքի կողմից հավանության արժանացած պլանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:
Գերմանիայից մեկնած զինվորականներով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, ներկայում Լեհաստանի տարածքում Է գտնվում արդեն շուրջ 1,3 հազար զինվորական ԱՄՆ-ից:
Գործակալության տվյալներով՝ հունվարի ընթացքում կշարունակեն Լեհաստան ժամանել ՆԱՏՕ-ի օգնական ուժերը: Այդ զորքերը կանցկացնեն մի շարք զինավարժանքներ, ինչից հետո դրանք կտեղաբաշխվեն մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Մերձբալթիկայի երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



