Մուլտիմիլիարդատեր Բաֆետը խոստովանել Է, որ նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում
ОБЩЕСТВО Աշխարհի ամանահարուստ մարդկանցից մեկը՝ Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում այն օրերին, երբ ֆոնդային շուկան անկում Է ապրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոստովանել Է «Դառնալ Ուորեն Բաֆետ» վավերագրական ֆիլմի թրեյլերում, ֆիլմ, որը HBO ալիքը կցուցադրի հունվարի 30-ին:
«Բեկոնով, ձվով եւ պանրով ՄակՄաֆինն արժե 3,17 դոլար: Բայց եթե շուկան բացվել Է մինուսով, ես կգերադասեմ սենդվիչ 2,95 դոլարով»,- ասել Է միլիարդատերը:
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել Է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Forbes-ը Բաֆետի կարողությունը գնահատում Է 65,5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա զիջում Է սոսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (81 միլիարդ դոլար) եւ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին (67 միլիարդ դոլար):
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



