Մուլտիմիլիարդատեր Բաֆետը խոստովանել Է, որ նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում
SOCIETY Աշխարհի ամանահարուստ մարդկանցից մեկը՝ Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում այն օրերին, երբ ֆոնդային շուկան անկում Է ապրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոստովանել Է «Դառնալ Ուորեն Բաֆետ» վավերագրական ֆիլմի թրեյլերում, ֆիլմ, որը HBO ալիքը կցուցադրի հունվարի 30-ին:
«Բեկոնով, ձվով եւ պանրով ՄակՄաֆինն արժե 3,17 դոլար: Բայց եթե շուկան բացվել Է մինուսով, ես կգերադասեմ սենդվիչ 2,95 դոլարով»,- ասել Է միլիարդատերը:
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել Է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Forbes-ը Բաֆետի կարողությունը գնահատում Է 65,5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա զիջում Է սոսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (81 միլիարդ դոլար) եւ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին (67 միլիարդ դոլար):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



