Թուրքիայի Կենտրոնական բանկը փորձում է փրկել ազգային արժույթը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար:Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Կենտրոնական բանկի որոշմամբ` 2017 թվականի հունվարի 11-ից բանկերի փոխառնությունների սահմանաչափը կնվազեցվի մինչև 22 միլիարդ թուրքական լիրայի:
Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի էր հասել եվրոյի նկատմամբ: Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս բարձրացել էր` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:
ԿԲ որոշումից հետո դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նվազել է` հասնելով 3,74-ի, իսկ եվրոն` 3,96-ի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



