Թուրքիայի Կենտրոնական բանկը փորձում է փրկել ազգային արժույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար:Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Կենտրոնական բանկի որոշմամբ` 2017 թվականի հունվարի 11-ից բանկերի փոխառնությունների սահմանաչափը կնվազեցվի մինչև 22 միլիարդ թուրքական լիրայի:
Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի էր հասել եվրոյի նկատմամբ: Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս բարձրացել էր` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:
ԿԲ որոշումից հետո դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նվազել է` հասնելով 3,74-ի, իսկ եվրոն` 3,96-ի:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



