ԱՄՆ-ն ուժեղացնում Է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների աջակցությունը. WP
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ը որոշում Է ընդունել ուժեղացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ Անկարայի կողմից անցկացվող ռազմական գործողությունների աջակցումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ ամերիկյան թռչող ապարատներն արդեն սկսել են արաբական հանրապետության հյուսիս - արեւմուտքում ԻՊ-ի դիրքերի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն հավաքել թուրքական կողմի համար: Հետագայում, թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնը կուժեղացնի նաեւ Սիրիայի Էլ Բաբ քաղաքի վրա Թուրքիայի հարձակման աջակցությունը: Այս որոշումը կայացվել Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ մի քանի շաբաթ տեւած կոնուլտացիաներից հետո:
Հրատարակությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի զինված ուժերին կաջակցի զինյալների դիրքերին հարվածներով, անհրաժեշտ սարքավորումների եւ հատուկ նշանակության զորախմբի խորհրդականների կողմից հնարավոր օգնության տրամադրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



