ԱՄՆ-ն ուժեղացնում Է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների աջակցությունը. WP
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ը որոշում Է ընդունել ուժեղացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ Անկարայի կողմից անցկացվող ռազմական գործողությունների աջակցումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ ամերիկյան թռչող ապարատներն արդեն սկսել են արաբական հանրապետության հյուսիս - արեւմուտքում ԻՊ-ի դիրքերի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն հավաքել թուրքական կողմի համար: Հետագայում, թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնը կուժեղացնի նաեւ Սիրիայի Էլ Բաբ քաղաքի վրա Թուրքիայի հարձակման աջակցությունը: Այս որոշումը կայացվել Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ մի քանի շաբաթ տեւած կոնուլտացիաներից հետո:
Հրատարակությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի զինված ուժերին կաջակցի զինյալների դիրքերին հարվածներով, անհրաժեշտ սարքավորումների եւ հատուկ նշանակության զորախմբի խորհրդականների կողմից հնարավոր օգնության տրամադրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
ZCMC Joins the United Nations Global Compact



