Թեհրանի համալսարանում հրաժեշտ են տալիս Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին
МЕЖДУНАРОДНОЕ Թեհրանի համալսարանում տեղի Է ունենում այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին հրաժեշտ տալու արարողությունը, որը վախճանվել Է հունվարի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի ազդեցիկ քաղաքական գործչին վերջին հարգանքը մատուցելու են եկել հարյուր հազարավոր մարդիկ, ոչ միայն երկրի մայրաքաղաքի բուհի տարածքը, այլեւ հարակից փողոցները լի են մարդկանցով: Իրանի հեռուստատեսությունը վարում Է արարողության ուղիղ հեռարձակումը: Հոգեհանգստյան կարգ կմատուցի պետության ղեկավար եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին վախճանվել Է հունվարի 8-ին 82 տարեկան հասակում՝ սրտի սուր տագնապից: Իրանի նախկին նախագահը (1989-ից մինչեւ 1997 թվականը) եւ խորհրդարանի խոսակը (1980-ից մինչեւ 1988 թվականը), որն իր կյանքի վերջին տարիներին գլխավորում Էր Ընդունվող քաղաքական որոշումների նպատակահարմարության որոշման խորհուրդը եւ Փորձագետների խորհուրդը, հողին կհանձնվի հունվարի 10-ին Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



