Թեհրանի համալսարանում հրաժեշտ են տալիս Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Թեհրանի համալսարանում տեղի Է ունենում այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին հրաժեշտ տալու արարողությունը, որը վախճանվել Է հունվարի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի ազդեցիկ քաղաքական գործչին վերջին հարգանքը մատուցելու են եկել հարյուր հազարավոր մարդիկ, ոչ միայն երկրի մայրաքաղաքի բուհի տարածքը, այլեւ հարակից փողոցները լի են մարդկանցով: Իրանի հեռուստատեսությունը վարում Է արարողության ուղիղ հեռարձակումը: Հոգեհանգստյան կարգ կմատուցի պետության ղեկավար եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին վախճանվել Է հունվարի 8-ին 82 տարեկան հասակում՝ սրտի սուր տագնապից: Իրանի նախկին նախագահը (1989-ից մինչեւ 1997 թվականը) եւ խորհրդարանի խոսակը (1980-ից մինչեւ 1988 թվականը), որն իր կյանքի վերջին տարիներին գլխավորում Էր Ընդունվող քաղաքական որոշումների նպատակահարմարության որոշման խորհուրդը եւ Փորձագետների խորհուրդը, հողին կհանձնվի հունվարի 10-ին Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



