Ինչ սպասել Հրեղեն աքաղաղի տարուց
ЛАЙФԱրևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թվականը Կարմիր, կրակե աքաղաղի տարի է: Կրակի տարերքն ու աքաղաղի բուռն խառնվածքը հորոսկոպի բոլոր նշանների համար նախանշում են շատ անակնկալներ՝ տարվա ընթացքում:
2017 թվականի հունվարի 28-ից Կապիկը մեզ հրաժեշտ կտա՝ իր տեղը զիջելով Կրակե աքաղաղին: Անցումը կտուկ չի լինի, քանի որ Կապիկի ու Աքաղաղի խառնվածքներն իրար մոտ են: Տարվա սկզբին Աքաղաղն իրեն համեմատաբար հանգիստ կպահի, իսկ արդեն գարնանը վեր կբարձրացնի իր վառ կամիր թևիկներն ու իրեն կհռչակի տարվա իսկական տիրակալ: Այդ ժամանակից էլ Աքաղաղը կսկսի հորոսկոպի բոլոր 12 նշաններին մատուցել ամենատարբեր անակնկալներ:
Համարձակ Աքաղաղի տարում խնդիրներին ու պրոբլեմներին հարկավոր է փիլիսոփայորեն մոտենալ: Չծուլացողներին Աքաղաղը կօգնի գործնական նոր հաջողությունների հասնել: Աշխատասերները նոր ու ձեռնտու առաջարկներ կստանան: Այս ամենն՝ առանց շտապելու: 2017-ին բազում անակնկալների միջից հարկավոր է ընտրել ամենակարևորը:
Քանի որ Աքաղաղը շատ է սիրում իրեն ցույց տալ, ուստի հորոսկոպի բոլոր 12 նշաններից նույնն է սպասելու . չխնայել ջանք ու եռանդ ՝ 2017 թվականին ուշադրության կենտրոնում լինելու համար: Պետք է ընդամենը փոխել իմիջը, փորձարկել ամենատարբեր մեթոդներ՝ նոր տարում նոր ու հետաքրքիր արտաքինով ներկայանալու համար:
Աքաղաղը շատ է սիրում փորձարկումներ անել: Ովքեր չենթարկվեն այս կանոնին, ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ կմնան ստվերում: Բայց շանսը գործածողներին Աքաղաղն անպայման կօգնի:
Աքաղաղի տարում ամենահաջողակը կլինեն ստեղծագործական աշխատանքով զբաղվողները: Հաջողություններ, մեծ գումար վաստակելու հնարավորություն, այս ամենը նրանց հեշտությամբ կտրվի: Բայց եթե նույն ստեղծագործողները ուրույն ոճով հանդես գան և առաջ գնալու սեփական ուղին գտնեն, Աքաղաղը նրանց նկատմամբ կրկնակի առատաձեռն կգտնվի:
Աքաղաղի տարում հորոսկոպի բոլոր նշանների ֆինանսական վիճակը կայուն կլինի: Ֆանտաստիկ հարստություն կուտակելու երազանքը գուցեև չիրականանա, սակայն ֆինանսական կտրուկ անկում ևս չի լինի: Բախտն, իհարկե, ավելի շատ կժպտա հենց Աքաղաղի տարում ծնվածներին:
2017 թվականին արձակուրդի հանճարեղ պլաններ մշակել պետք չէ. բոլորը չէ, որ կիրականան: Աքաղաղն ավելի շատ նախընտրում է գյուղական պարզ ու հասարակ հանգիստը:
Զգացմունքային ու բնույթով անկեղծ Աքաղաղի տարում հաջող ու գեղեցիկ անձնական կյանք կկառուցեն նրանք, ովքեր նույնպես անկեղծ են ու հավատարիմ: Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների ու հարազատների հետ հարաբերություններին, ապա դրանք միապաղաղ չեն լինի: 2017-ին ավելի շատ կլինեն ուրախ հավաքույթներն ու ընտանեկան խնջույքները:
Եթե դեռ չունեք ժառանգներ, ապա Աքաղաղի տարուց ավելի պտղաբեր տարի չեք գտնի: Այս տարի ծնված փոքրիկներին ամբողջ կյանքի ընթացքում կուղեկցեն գլխապտույտ հաջողությունները:



