Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում վերսկսել են հակաահաբեկչական գործողությունը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը վերսկսել Է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոսից արեւմուտք ընկած Վադի Բարադա հովտում՝ հունվարին 7-ին այնտեղ ձեռք բերված հրադադարի խախտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Watan թերթին, զինվորականներն ու աշխարհազորայինները չորս բնակավայր են գրավել այդ տարածաշրջանում եւ վերահսկողություն հաստատել Դահր Էլ Մասաբիի ռազմավարական բարձունքների նկատմամբ:
Զորքերը հարձակվում են Կֆար Զեյթ քաղաքի վրա, որը «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»՝ նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման պատվարն Է:
Վադի Բարադա հովտում ծավալված գործողությունը նպատակ Է հատապնդում վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:
Երկրի ԱԳ նախարարության ուղերձում, որը հունվարի 5-ին ուղարկվել Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մատնանշվում Էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից իրականացված դիվերսիայի հետեւանքով Դամասկոսը զրկվել Է խմելաջրի աղբյուրների 80 տոկոսից: Զինյալները ոչ միայն պայթեցրել Էին մայրուղային ջրատարը, այլեւ այն աղտոտել դիզելային վառելիքով:
«Դամասկոսի 7 միլիոնից ավելի բնակիչներ, ներառյալ երեխաներ ու կանայք, խմելաջրի խիստ կարիք ունեն»,- նշվում Էր փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



