Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում վերսկսել են հակաահաբեկչական գործողությունը
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը վերսկսել Է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոսից արեւմուտք ընկած Վադի Բարադա հովտում՝ հունվարին 7-ին այնտեղ ձեռք բերված հրադադարի խախտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Watan թերթին, զինվորականներն ու աշխարհազորայինները չորս բնակավայր են գրավել այդ տարածաշրջանում եւ վերահսկողություն հաստատել Դահր Էլ Մասաբիի ռազմավարական բարձունքների նկատմամբ:
Զորքերը հարձակվում են Կֆար Զեյթ քաղաքի վրա, որը «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»՝ նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման պատվարն Է:
Վադի Բարադա հովտում ծավալված գործողությունը նպատակ Է հատապնդում վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:
Երկրի ԱԳ նախարարության ուղերձում, որը հունվարի 5-ին ուղարկվել Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մատնանշվում Էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից իրականացված դիվերսիայի հետեւանքով Դամասկոսը զրկվել Է խմելաջրի աղբյուրների 80 տոկոսից: Զինյալները ոչ միայն պայթեցրել Էին մայրուղային ջրատարը, այլեւ այն աղտոտել դիզելային վառելիքով:
«Դամասկոսի 7 միլիոնից ավելի բնակիչներ, ներառյալ երեխաներ ու կանայք, խմելաջրի խիստ կարիք ունեն»,- նշվում Էր փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



