Ավստրիան չի շտապում վերադառնալ Շենգեն գոտի
МЕЖДУНАРОДНОЕԱվստրիան Գերմանիայի օրինակով մտադիր է անորոշ ժամանակով երկարաձգել իր սահմանների վերահսկողությունը:
«Քանի դեռ ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր արտաքին սահմանները, Ավստրիան ազգային մակարդակով միջոցներ կձեռնարկի»,- հունվարի 6-ին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: Նրա խոսքով՝ ներքին անվտանգության համար անհրաժեշտ է «իմանալ, թե ովքեր են ժամանում»: «Ոչ մի դեպքում պատրաստ չեմ ռիսկի դիմել»,- ընդգծել է նախարարը:
Ավստրիացի պաշտոնյայի խոսքով՝ Շենգեն գոտի վերադառնալը հնարավոր է միայն սահմանների պաշտպանության խնդրին համաեվրոպական լուծում գտնելու դեպքում:
«Մինչեւ փետրվար նման բան սպասել պետք չէ»,- Սոբոտկայի խոսքերն է մեջբերում «Die Welt» պարբերականը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



