Ավստրիան չի շտապում վերադառնալ Շենգեն գոտի
INTERNATIONAL NEWSԱվստրիան Գերմանիայի օրինակով մտադիր է անորոշ ժամանակով երկարաձգել իր սահմանների վերահսկողությունը:
«Քանի դեռ ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր արտաքին սահմանները, Ավստրիան ազգային մակարդակով միջոցներ կձեռնարկի»,- հունվարի 6-ին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: Նրա խոսքով՝ ներքին անվտանգության համար անհրաժեշտ է «իմանալ, թե ովքեր են ժամանում»: «Ոչ մի դեպքում պատրաստ չեմ ռիսկի դիմել»,- ընդգծել է նախարարը:
Ավստրիացի պաշտոնյայի խոսքով՝ Շենգեն գոտի վերադառնալը հնարավոր է միայն սահմանների պաշտպանության խնդրին համաեվրոպական լուծում գտնելու դեպքում:
«Մինչեւ փետրվար նման բան սպասել պետք չէ»,- Սոբոտկայի խոսքերն է մեջբերում «Die Welt» պարբերականը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



