Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի` ահաբեկչության կասկածանքով
ОБЩЕСТВОՈւկրաինայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:
««Բորիսպոլի» օդանավակայանում «Ինտերպոլի» կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների շրջանակում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը ձեռնամարտի միջազգային մրցույթների բազմակի չեմպիոն է եղել: Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին:
Ուկրաինայի տարածքում երեկ ձերբակալվել են նաև Սինգապուրի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց ևս հանձնել են ոստիկանությանը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



